«Տեսնում ենք անվտանգային մարտահրավերները, որ կան ձեզ համար»․ սենատոր Բին Կարդեն

«Մենք ուզում ենք ամրապնդել մեր գործընկերությունը, բայց այստեղ լինելով՝ տեսնում ենք անվտանգային մարտահրավերները, որ կան ձեզ համար։ Միջազգային աջակցությունը, որ կա ռազմական համատեքստում, ձեզ համար սահմանափակում է»,- նշել է  Մերիլենդ նահանգից սենատոր Բին Կարդենն այսօր՝ հուլիսի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է, բայց  պետք է լինի նաև հաշվետվողականություն փախստականների առումով, պետք է լինի մշակութային ժառանգության պահպանման հարցը։

«Ուզում ենք մեծացնել կապերը անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզներում։ Մենք կփորձենք ուղիներ վերհանել, որոնցով կարող ենք առավել խորացնել այն առաջընթացը, որ ունեցել ենք։ Այս գործընկերությունը կարևոր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ժողովրդավարական երկրկների համար»,- ասել է սենատորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել