Հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
«Հարգելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ:
Այս օրը առիթ է վերստին փաստելու, որ 1995 թվականից ի վեր, հուլիսի 5-ը հայկական տոնացույցում առանցքային նշանակություն ունի:
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Սահմանադրությամբ երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:
Մայր օրենքով երաշխավորված է նաև անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանական գործունեությունը:
Սահմանադրության տառը, ոգին և ամբողջ գաղափարախոսությունն ինքնին մեր անկախ պետականության երաշխիքն է:
Մայր օրենքի գերակայության ապահովումն արժևորում է նաև մեր կատարած ամենօրյա աշխատանքը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս խորհրդանշական օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, ամրություն և բարօրություն մեր պետությանը»,-ասված է ուղերձում: