«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 4-ին ժամը 17:00-19:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Վ.Այգեկցու փողոցի ջրամատակարարումը:
Հուլիսի 4-ին ժամը 16:30-20:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի 8-18 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: