Հնդկական ռազմական տանկը գետն անցնելիս խորտակվել է. զոհվել է 5 զինվոր

Հնդկաստանի հյուսիսում՝ Չինաստանի սահմանակից Լադահի տարածքում, գետանցման փորձի ժամանակ տանկի խորտակման հետևանքով հինգ հնդիկ զինվոր է մահացել:

Այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտոնական աղբյուրները:

Նշվում է, որ, հնդկական բանակի հրամանատարական կենտրոնի հաղորդագրության համաձայն, տանկը խորտակվել է շաբաթ օրը Շայոկ գետի ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառով՝ զորավարժության ընթացքում։

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը X-ի միկրոբլոգում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել