Գազամատակարարման պլանային դադարեցումներ հուլիսի 1/2-ին

Գազպրոմ Արմենիան հայտնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ, Երիտասարդական թաղամասերի, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Հուլիսի 2-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր բնակավայրերի, Ջորաղբյուրի ամառանոցային տնտեսությունների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել