Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվելիս (ներմուծվելիս) ենթակա են մաքսային ձևակերպման:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնման ենթակա ենթաակցիզային ապրանքների առավելագույն քանակը:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնման ենթակա ոչ ենթաակցիզային ապրանքների առավելագույն քանակ և գին չեն սահմանվում։ Այնուամենայնիվ, գնորդն այդ ապրանքներն իրավունք չունի հետագայում օգտագործել ձեռնարկատիրական գործունեության նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների այն առավելագույն քանակը կամ գինը, որն ազատվում է մաքսային վճարներից։ Գերազանցող մասը ենթակա է մաքսային վճարների: