Երեք մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են․ Սեւաստոպոլը հրթիռակոծվել է

Սեւաստոպոլը հրթիռակոծվել է։ Երեք մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Հայտնում է «Մեդուզա»-ն։

Հունիսի 23-ի կեսօրին Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը զեկուցել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են «հինգ օդային թիրախներ» Սև ծովի վրայով․ հրթիռի բեկորները, նրա խոսքով, ընկել են ափամերձ գոտում։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել , որ հարձակումը Սևաստոպոլի վրա իրականացվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից՝ օգտագործելով ATACMS հրթիռները։ Նրանցից չորսը խփվել են, ևս մեկ հրթիռ պայթել է օդում՝ քաղաքի վրա, հայտնել են վարչությունից։

Հարվածի հետևանքով, ըստ Միխայիլ Ռազվոժաևի, զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Սևաստոպոլի նահանգապետի խոսքով՝ տուժել է գրեթե 100 մարդ։ Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ։

Սևաստոպոլի վարչակազմի պաշտոնական համայնքում VKontakte-ի գրառման մեկնաբանություններում տեղի բնակիչները գրում են, որ քաղաքում հարձակման ժամանակ օդային հարձակման նախազգուշացման համակարգը չի աշխատել։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել