Թուրքիայում շարունակվում են զանգվածային բնույթ կրող հրդեհները, որոնք հիմնականում եղել են անտառային:
Հունիսի 20-ին Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիրի Չինարի շրջանի և Մարդինի Մազըդաղ շրջանի միջակայքում ընկած հատվածում հերթական ուժգին հրդեհն է բռնկվել:
Եթե նախորդած դեպքերում զոհեր չէին եղել և հիմնականում հրդեհը սահմանափակվել էր անտառային և կամ ոչ բնակելի հատվածով, ապա այս դեպքում այն հասել է նաև բնակեցված տարածքենր:
Տեղի ունեցածի հետևանքով մահացածների թիվը հասել 11-ի: Նշվում է նաև 40-ից ավել վիրավորի մասին:
Այրվել է ընդհանուր առմամբ 10.000 մետր քառակուսի ցորենի հասկ:
Աղբյուրը՝ Ermenihaber.am: