Բագրատ Սրբազանը ՀՀ-ում Արցախի ներկայացչությունում Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը կոտրելը իրավաչափ չէ։
«Ոչ միայն իրավական չեմ համարում, այլև բարոյական։ Իրենք որևէ քաղաքացու դարպասին իրավունք չունեն նույնիսկ մոտենալու, ուր մնաց Արցախի Հանրապետության ներկայացուցչություն կամ այլ պետական կամ ոչ պետական շենքի։ Եկել են այստեղ, փորձել են դիմակահանդես սարքել, ինչպես սարքում են միշտ, դարպասները ջարդել են, որի կարիքը չկար, կարող էին հանգիստ բացել ու մտնել ներս։
Սա անթույլատրելի է ու ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական ուժերին, որ այս երևույթի նկատմամբ գնահատական հայտնեն։ Իրենք կհանդուրժե՞ն, որ իրենց դարպասները կոտրեն, անկախ նրանից թե խնդիրն ինչ է»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։