Բագրատ Սրբազանը մեքենայի բանալին նվիրում է Սամվել Շահրամանյանին

Բագրատ Սրբազանն այցելել է ՀՀ-ում Արցախի ներկայացչություն։

«Պարոն նախագահ, մինչև ներս գնալը, այսօր Ոսկեպարում, երբ իմացա այդ անընդունելի և դատապարտելի դեպքը, ուզեցի իմ մեքենան նվիրել Ձեզ, մեր ժողովրդին ծառայության համար»,-Սամվել Շահրամանյանին ասաց Բագրատ Սրբազանը և նվիրեց մքենայի բանալին։

Նախագահը շնորհակալություն հայտնեց և ավելացրերց, որ դրա կարիքը չկա։

«Գիտեմ, որ չունեք, բայց սա կարևոր արարք է որ պետք է հստակ կերպով ուղերձ լինի այն մարդկանց, որոնք չնչին, էժան տարբերակով փորձում են ճնշել»,-ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ այսօր հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության տարածքում գտնվող Արցախի նախագահի Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել