Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ․ ՔԿ

Այսօր Ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։ Այս մասին գրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել