Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել չաշխատող ավտոբուսների թվին։ Նշվել է, որ թվով 67 երթուղում սպասարկվել է 3583 շարժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն։
Արձագանքելով այս ցուցանիշներին, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է. «Ունենք կանգնած ավտոբուսներ, թվերը, այնուամենայնիվ, ճշգրիտ չեն: Որքան էլ վատ լինեն տվյալները, ներկայացրեք փաստացի այն թվերը, որոնք կան։ Այս թիվը վստահ եմ՝ իրականությանը չի կարող համապատասխանել»։