«Որքան էլ վատ լինեն տվյալները, ներկայացրեք». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել չաշխատող ավտոբուսների թվին։ Նշվել է, որ թվով 67 երթուղում սպասարկվել է 3583 շարժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն։

Արձագանքելով այս ցուցանիշներին, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է. «Ունենք կանգնած ավտոբուսներ, թվերը, այնուամենայնիվ, ճշգրիտ չեն: Որքան էլ վատ լինեն տվյալները, ներկայացրեք փաստացի այն թվերը, որոնք կան։ Այս թիվը վստահ եմ՝ իրականությանը չի կարող համապատասխանել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել