Բագրատ Սրբազանն այսօր՝ հունիսի 4-ին, օրվա ամփոփման ժամանակ խոսեց նաև անցումային (ժամանակավոր) Կառավարության մասին՝ հայտնելով, որ այն ունենալու է երեք գործառույթ։
Դրանք են՝
- «Հաշտության Կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։
- Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։
- Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը»։