«Հատկապես արցախցիներին եմ դիմում, նման բան կա՞, որ ձեզ վարձով բնակարաններից ստիպում են դուրս գալ»․ Բագրատ Սրբազան

Այսօր՝ հունիսի 4-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը շարժման մասնակիցների հետ ամփոփում է օրվա գործողությունները։ Նա, դիմելով այն արցախցիներին, որոնք այստեղ վարձով են բնակվում, ասաց․

«Հատկապես արցախցիներին եմ դիմում, նման բան կա՞, որ ձեզ վարձով բնակարաններից ստիպում են դուրս գալ։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ բնակարանը վարձով տվողներին ստիպում են, որպեսզի ճնշեն արցախցիներին, տներից դուրս հանեն՝ ասելով, որ դուք մասնակցում եք տարբեր միջոցառումների, ձեզ վարձով բնակարաններից դուրս պիտի հանենք, չենք տալիս վարձով։ Եթե նման բան կա, խնդրում եմ ասեք, արձագանքեք, որպեսզի մենք էլ համապատասխան միոցներ ձեռնարկենք»։

Անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե շարժումը մարում է, ինչի առնչությամբ ասաց․ «Խորհուրդ կտամ շատ մեծ-մեծ չխոսեն, իրենք շատ լավ գիտեն՝ ինչ է տեղի ունենում ու շատ էլ լավ գիտեն՝ մեր ծրագրի ընթացքն ու բովանդակությունը։ Ասում են՝ շարժումը մարում է, բա ինչո՞ւ եք անհանգստացած, մարդու որդիներ»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել