Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ռաֆայել Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»:
Նշենք, որ նա երեկ ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: