Բերման ենթակվածներից 5-ը վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց․ պատգամավոր

Քիչ առաջ դուրս եկա Ոստիկանության Կենտրոնական բաժնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Բերման ենթարկված 25 քաղաքացու նկատմամբ զանգվածային անկարգության համար վարույթ է հարուցվել: Եվս 4-ը Շենգավիթում էին:

Բերման ենթակվածներից 5-ը վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Վստահ եմ բոլոր գործերը մեկի ցուցմունքով են լինելու և շատ արագ ջրվելու են: Վերջում մնալու է իրավապահ համակարգի արժեզրկումն ու խայտառակությունը:
Սա է իրական Հայաստանի իրական պատկերը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել