Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ Սրբազանին հորդորեց որևէ մեկին չվիրավորել․ «Չի’ կարելի վիրավորել, որ Ձեզանից հետո էլ ժողովրդի միջից ասեն: Ես տեր եմ իմ հետևում կանգնած բոլոր ոստիկանների պահվածքին։ Բոլորի պահվածքին ես տեր եմ, ոչ մի ավելորդություն, բայց դուք չեք կարողանում տիրապետել»։
Լրագրողներից մեկը ոստիկանապետին ասաց, որ քաղաքացիները իրավունք ունեն անհնազանդության ակցիա իրականացնել․ ի պատասխան Հովհաննիսյանը ասաց, որ Ոստիկանությունը հասարակական կարգն է պահպանում։
«Այս կիսագողական կեցվածքը թողե՛ք»,- միջամտեց Բագրատ Սրբազանը։
«Ի՞նչ գողական, գողական այդ խաչը բռնել եք, գողականները, սաղ խաչի հանցագործները, լիքը հանցագործներ, հետախուզման մեջ գտնվող մարդիկ խաչը բռնած փորձում են պատսպարվել դրա տակ․ ձեռքով, ոտքով մի՛ խոսեք»,- Սրբազանը պատասխանեց Արամ Հովհաննիսյանը։
Սրբազանն ասաց, որ ոստիկանապետին շատ լավ ճանաչում է, և թող վերջինս շնորհակալ լինի, որ ոչինչ չի ասում։
«Ես էլ Ձեզ եմ հոյակապ ճանաչում, բայց Ձեր խաչը, եկեղեցին ընդունելով, հարգելով ավելորդություն չեմ ասում, լիքը բան կարամ ասեմ՝ չեմ ասում»,- պատասխանեց Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։