Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման մասնակիցները հասել են Սարդարապատի հուշահամալիր։ Մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք այդտեղ են, որպեսզի թույլ չտան կառավարության ղեկավարը վաղը՝ մայիսի 28-ին, այցելի հուշահամալիր։
«Ներքևի մասում վրաններ ենք տեղադրելու և մեր մեքենաները դասավորելու ենք հրապարակում, որ համապատասխան այրը չկարողանա բարձրանա վերև։ Կլինի սնունդ և ջուր, կարծում եմ այսդքանը մեզ բավական է մի գիշեր դիմանալու համար»,-նշեց նա։