ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 21-ին, կազմել է 388.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.90 դրամ (աճել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.69 դրամ (աճել է 0.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.29 դրամ (մնացել է անփոփոխ):