«Եկել է ժամանակը՝ հասկանանք, թե ՀՀ-ում գործող հարկային պարտավորությունները եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում». Ալեն Սիմոնյան

«Գալիս է Գառնիկ Դանիելյանը, որի անկեղծությանը ես, ի դեպ, հավատում եմ, ասում է՝ դպրոցը տվեցին, եկեղեցին տվեցին, 50 հատ տունը տվեցին, որ ձեռը բռնես, գնաս, ասես եղբայր, հլը մի հատ գույց տուր։ Տիկին Վարդանյանը նոր ելույթ էր ունենում ասում է՝ հետևում նստած աթոռը զբաղեցնող անձը թիկնապահներով է, լո՞ւրջ ես ասում, որևիցե երկրի ԱԺ նախագահ կա՞, որը պետական պաշտպանության ենթակա չէ, հա՞, լո՞ւրջ, կամ թե Ձեզ թվում է՝ դա իմ ընտրությո՞ւնն է։

Ես երևանցի տղա եմ, ես միշտ Երևանի կենտրոնով քայլել եմ ու միշտ էլ քայլելու եմ, բայց Դուք իմ գործընկերոջ նկատմամբ ականատես եղաք, որ սպանում էին, էնքան հարձակվեցին վրան, էնքան հարվածեցին, մինչև մտածեցին՝ մահացած է, նոր այդ մարդուն հանգիստ թողեցին»,- այս մասին այսօր հայտնեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նա ասաց՝ ցավում է, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ, և իր կարծիքով նաև եկել է ժամանակը՝ քննարկեն, հասկանան, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար Հայաստանի Հանրապետությունում առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում, պետք է հասկանան, թե ինչով է, օրինակ, եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, ավելի բարձր օրենքից, հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, որը բանակի համար փամփուշտ է գնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել