Թուրքիայի կառավարությանը կից գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայում ավելի քան 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ 4.5 բալանոց ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ մայիսի 15-ի վաղ առավոտյան գրանցված երկրաշարժի հետևանքով արտակարգ դեպքեր չեն գրանցվել: