Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի կառավարությանը կից գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության»  (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայում ավելի քան 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ 4.5 բալանոց ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ մայիսի 15-ի վաղ առավոտյան գրանցված երկրաշարժի հետևանքով արտակարգ դեպքեր չեն գրանցվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել