Ես մի հոգի չտեսա, որ գար, բարկանար, ասեր ինչ-որ բան․ Բագրատ սրբազանը՝ ժողովրդի դժգոհության մասին

«Մենք հիմա կգնանք, կխորհրդակցենք այնտեղ՝ մարդկանց հետ, որ եկել են, և մնացածը արդեն կհայտնենք։ Ես գնալու եմ, պտտվելու եմ քաղաքում, երեկ ասեցի արդեն։ Գնալու եմ՝ երիտասարդներին, ուսանողներին հանդիպելու, խորհրդակցելու, քննարկելու, և քայլ առ քայլ կշարունակենք»,- ասաց Բագրատ սրբազանը՝ պատասխանելով իրենց հետագա քայլերի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին։

Լրագրողը ասաց նաև, որ երեկ հավաքված մարդիկ բարկացել էին, որ սրբազանը իրենց տուն է ուղարկել․ «Այդպիսի բան մի ասեք, ի՞նչ բարկություն։ Ես մի հոգի չտեսա, որ գար, բարկանար, ասեր ինչ-որ բան։ Մարդկանց մի խաբեք, պետք չի խաբել։ Երեկ էլ եմ ասել, այսօր էլ եմ ասում՝ երեկվա տեղի ունեցածը մեր ժողովրդի կողմից այն ազդակն էր, որ ինքը պատրաստ է յուրաքանչյուր քայլ կատարելու իր սեփական հայրենիքի, ինքնության և պետության համար։ Դա մեծագույն ազդակն է եղել, և մենք արձանագրել ենք այդ փաստը, բայց այդ բոլորը սկիզբն է միայն։ Չի՛ կարող այստեղ հավաքվել 150000 մարդ, ու բոլորն ասեն՝ ինչ ենք անո՞ւմ, որ, ու գնան։  Մեր օրակարգը տարբեր է քայլերի հերթականությամբ, ժողովրդի ամբողջ էներգետիկան, պահանջը՝ մեզ ստիպեց ձևակերպել դա, ուրիշ ոչ մի բան։ Սա ամեն ինչի սկիզբն է, մի ասեք՝ բարկացան, գնացին»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել