«Մեզ վախեցնում են պատերազմով։ Սուտ։ Էլ բան չասեմ»,-այս մասին Աբովյան քաղաքում տեղի ունեցող հավաքի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ պատերազմով վախեցնողներն են երկրի կառավարիչները և պարտավոր են անվտանգությունը պահել։
«Եվ մեզ պատերազմով չվախեցնեն երբեք։ Այ, ուրիշ հարց, ճիշտ են անում, որ իրենց գլխավորությամբ պատերազմով վախեցնում են։ Եթե որևէ ձևով, որևէ բան սկսվի մեր երկրում, ուրեմն մեր այսօրվա իշխանություններն են հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ»,-ասաց Բագրատ Սրբազանը։