«Այդ րոպեին երևի տիկին Զախարովային հարմար էր տենց արձագանքել». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից ստացված գրության մասին

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ լրագրողի հարցին, թե պատասխանելո՞ւ են ՌԴ Պետդումայի գրությանը, Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը գրություն չի ստացել․ «Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց, եթե չեմ սխալվում, իմ գործընկերը այդ պատասխանը ուղարկել է, ուղղակի այդ րոպեին երևի տիկին Զախարովային հարմար էր տենց արձագանքել և չարձագանքել մյուս մասին, պարզ է, չէ՞, որ բեմականացված հարց ու պատասխան է տեղի ունենում»։

Նա նշեց, որ գրությունը ուղարկվել է Սարգիս Խանդանյանին․ «Սարգիս Խանդանյանն էլ 1 օր, 2 օր հետո պատասխանել է»։

Լրագրողի հարցին, թե Սիմոնյանը տեղյա՞կ է՝ ինչ են պատասխանել, նա արձագանքեց՝ «Տեղյակ եմ, բայց չեմ ասի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել