Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 4-ին հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զեկուցվել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ներկա վիճակի և այս հարցում վերջին առաջընթացի, այդ թվում՝ պետական սահմանի սահմանազատման ադրբեջանա-հայկական պետական հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված արդյունքների մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։