ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՌԵՍՏ ԿՈՆՑԵՊՏ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 20):
Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝
– սննդի կառույցը՝ խոհանոցը ապահովված չէ ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով՝ ապահովված տաք և սառը ջրով,
– խոհանոցի հատակը վնասված են և չունեն հարթ մակերես,
– աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում,
– սանհանգույցի դուռը անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/04/438100021_826362602861460_5144774881888326690_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/04/439864760_826362819528105_2894581786129030358_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/04/439867251_826362489528138_5062449402519785339_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/04/438173275_826362352861485_3582022590558763105_n.jpg)