Իրավաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով․ «Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ։ Ըստ իմ նախնական տեղեկության՝ պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը։
Տղաներին տարել են Դավթաշենի ոստիկանություն»։