ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 6-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 2019 թ. հուլիսի 12-ից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի՝ գողության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա Գարեգին Գ.-ին:
Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Հետախուզվողը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: