Հայաստանին ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը զգալի կնվազի

Ապրիլին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է 2-3 աստիճանով նորմայից բարձր։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ըստ նրա՝ տեղումների քանակը նորմային մոտ կլինեն, առանձին հատվածներում՝ մի փոքր ավելին։

Սուրենյանն ասաց, որ թեև առաջիկայում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում, սակայն ցրտահարության վտանգ ապրիլ ամսին չեն տեսնում։

Նրա խոսքով՝ Հայաստանին է մոտենում ցիկլոն, ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել