Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մարտի 14-ին որոշում է ընդունել Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերության հետ շուրջ 16 մլն դրամի պայմանագիր կնքելու հետ կապված։
ԿԿՀ-ն որոշման մեջ նշել է, որ Սափեյանն իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման։ Բացի այդ, պաշտոնատար անձը 10-օրյա ժամկետում համապատասխան հայտարարությունը չի ներկայացրել հանձնաժողովին։