Քիչ առաջ 5 ամսյա կալանքից առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրից ազատ արձակվեց 2023 թ. սեպտեմբերի 19-ի բողոքի գործողությունների մասնակցության համար բանտարկված Արցախի Հադրութի Տումի գյուղի նախկին բնակիչ Մխիթար Օհանջանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Նրա պաշտպանությունը ստանձնել էր Հովհաննես Խուդոյանը, որին մեծ շնորհակալություն: 11 չնահանջողների դատը շարունակվում է»,- գրել է նա: