Ազատ է արձակվել բողոքի ակցիաներին մասնակցած արցախցի երիտասարդը

Քիչ առաջ 5 ամսյա կալանքից առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրից ազատ արձակվեց 2023 թ. սեպտեմբերի 19-ի բողոքի գործողությունների մասնակցության համար բանտարկված Արցախի Հադրութի Տումի գյուղի նախկին բնակիչ Մխիթար Օհանջանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Նրա պաշտպանությունը ստանձնել էր Հովհաննես Խուդոյանը, որին մեծ շնորհակալություն: 11 չնահանջողների դատը շարունակվում է»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել