Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնից Դիանա Գալոյանի ազատմանը՝ նշելով, որ իր համար այդ հարցը սպառված է։
«Ես հարգանքով եմ վերաբերում տիկին Գալոյանի որոշմանը՝ թողնել ռեկտորի պաշտոնը, և կարծում եմ՝ այլևս օրակարգային չեն մնացած բոլոր հարցերը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը հրաժարական էր տվել մարտի 19-ին։ Նա ՀՊՏՀ ռեկտոր էր նշանակվել 2020 թ. դեկտեմբերի 23–ին։