Էլեկտրոնային դեղատոմս․ ինչպե՞ս են պաշտպանվում պացիենտի անձնական տվյալները, ո՞վ կարող է անձի փոխարեն գնել դեղերը
Մարտի 1-ից 14-ը «ԱՐՄԵԴ» համակարգի միջոցով դուրս է գրվել շուրջ 94 հազար էլեկտրոնային դեղատոմս, որոնցից շուրջ 77 հազարն արդեն սպասարկվել է։
Էլեկտրոնային դեղատոմսով դեղամիջոցներ գնելու համար քաղաքացին պետք է հայտնի իր անունը, ազգանունը, հայրանունը, ինչպես նաև ծննդյան ամիսն ու ամսաթիվը։ Դեղատանն անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չկա։
Առողջապահության նախարարությունից պնդում է՝ քաղաքացին ինքնաբուժությամբ չպետք է զբաղվի։ Պետք է այցելի բժշկի, նշանակումներ ստանա էլեկտրոնային դեղատոմսով։
Մանրամասները՝ տեսանյութում։