Կաշառք ստանալու կասկածանքով երեկ ձերբակալված ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։
Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։