Վթարային ջրանջատումներ երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  փետրվարի  16-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Նորագավիթ 1 փողոցի ջրամատակարարումը:

Փետրվարի  16-ին ժամը 10:30-17:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի Պող.  5, 5/1-5/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

Փետրվարի 16-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը:

Փետրվարի 16-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի, ք.Եղեգնաձոր Զ.Անդրանիկ, Գր.Նարեկացու, Միկոյան, Մոմիկի, Զորավար Վարդան, Պ.Սեվակ, Չալաբյան, Կամոյի փողոցների, Երեվանյան Խճ.  1-14 շենքերի,   1-16 տների ջրամատակարարումը:

Փետրվարի 16-ին ժամը 09:30-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել