Ուժեղ և մարտունակ բանակը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության ապահովման կարևորագույն գործոններից է: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ։
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կարևորել է բանակում իրականացվող բարեփոխումները՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
![Վաղարշակ Հարությունյանը ՀՀ ԶՈւ կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ. 06.02.2024 - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2024](https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e8/02/06/72017667_0:0:1280:853_1920x0_80_0_0_5d3d3fed286075307bdbfa4b94368c48.jpg.webp)
Հարությունյանը նշել է նաև Ռուսաստանի դերը ՀՀ ԶՈւ ձևավորման գործում, ինչպես նաև անդրադարձել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը:
Ընդունելությանը ներկա էին ՌԴ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ, Հայ առաքելական եկեղեցու և համայնքի ներկայացուցիչներ: