Հայաստանը տարածքային որևէ պահանջ չունի․ Սուրեն Պապիկյան

Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ տարածքային ոչ մի պահանջ չունի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ նկրտում չունի, որևէ տարածքային պահանջ չունի և բնականաբար մեր զինված ուժերի նպատակը և առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Եվ սա է այն կոնցեպտը, որը դրված է մեր բանակի հիմքում»,-ասել է Պապիկյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել