ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտնել է, որ այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ՝ ներկայացնելու «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, միության անելիքները, Հայաստանում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների խնդիրները՝ կորսված գույքի հատուցման, վերադարձի իրավունքների շրջանակներում:
«Երախտապարտ եմ Նախագահ Խաչատուրյանին փախստականությանը հուզող հարցերին կարևորություն տալու համար, ինչը ևս մեկ անգամ վկայում է այդ խնդիրները Հայաստանի Հանրապետության կողմից բարձր հոգածության և իրավական պաշտպանության ներքո առնելու, պետություն-քաղաքացի կապն արժևորելու մասին»,-նշել է նա: