«Անի Իսպիրյանն այս պահին տանն է». նախարար

Էկոնոմիկայի նախկին փոխնախար Անի Իսպիրյանն այս պահին տանն է։ Այդ մասին երեկ Հանրային ՀԸ-ի եթերում հայտնել է նախարար Վահան Քերոբյանը։

«Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ձեռք բերեր «Հանրային ներդրումային ծրագրերի բանկ» կոչվող ծրագրային ապահովումը, որպեսզի այն տասնյակ, հարյուրավոր կապիտալ ներդրումային ծրագրերը, որոնք արվում են պետության կողմից, պատշաճ կերպով վերահսկվեին: Դա IT ծրագիր է:

Դա մրցութային պրոցես է եղել, որին մասնակցել է երկու ընկերություն, և այն մեղադրանքները, որոնք մենք ունենք, որ ինչ-որ մի ընկերության շահեր ոտնահարվել են․․․ Իրականում այսօր նախարարության պայմանագիրը հենց այդ ընկերության հետ է: Այն պնդումը, որ պետությանը էական վնասներ են հասցվել, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Մյուս կազմակերպությունը ինչ-որ փուլում ճանաչվել է հաղթող, սակայն բողոքարկումների ընթացքում վերանայվել է այդ որոշումը եւ հաղթող է ճանաչվել մյուս ընկերությունը, որի շահերն իբր թե ոտնահարվել են»,- ասել է Վահան Քերոբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել