Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի վերաբերյալ որոշումն այսօր՝ փետրվարի 1-ին, ուժի մեջ է մտնում։ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանց վաճառքը առցանց աճուրդի միջոցով է իրականացվելու։
«Այդտեղից պետական բյուջե հնարավորինս շատ, հնարավորինս մեծ թիվ պետք է մուտք արվի։ Ես այդ հարթակից ակնկալում եմ, որ այդ համարանիշերը մաքսիմալ գներով վաճառվեն։ Գիտենք, որ նման համարների սիրահարները ՀՀ-ում և աշխարհում քիչ չեն։ Բարի ժամանց ենք մաղթում բոլորին»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ոստիկանությունը հնարավորություն է տալիս ստուգել ավտոմեքենայի Ձեր նախընտրած համարանիշի առկայությունը՝ առցանց:
- Ֆիզիկական անձանց տրամադրվող համարանիշերն ունենում են 2 թիվ, 2 տառ, 3 թիվ կառուցվածքը՝ 11 xx 111,
- Իրավաբանական անձանց տրամադրվող համարանիշերն ունենում են 3 թիվ, 2 տառ, 2 թիվ կառուցվածքը՝ 111 xx 11:
Ընտրեք «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրեք թվերն ու տառերը համապատասխան դաշտերում, նշեք «Ես ռոբոտ չեմ» դաշտը և սեղմեք «Ստուգել առկայությունը»: Դուք կարող եք տեսնել ոչ միայն այն, թե արդյո՞ք տվյալ համարանիշն առկա է, թե՝ ոչ, այլև թե որքա՞ն այն արժե:
Համարանիշի առկայությունն առցանց ստուգելու համար անցեք՝ այստեղ: