Սևանա լճում սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ՝ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես եղել է նախորդ բոլոր տարիներին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը՝ հավելելով, որ մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը նոյեմբերի 15-ից Սևանա լճում սիգի որսն արգելված է։
«2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ, սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, ամբողջ հանրապետության տարածքում իրականացվել են խստացված միջոցառումներ»,-հավելել է Հակոբյանը։