Իրենց երեխաներին դարձնում են այլ երկրի քաղաքացի, որի արդյունքում ազատվում են բանակում ծառայելուց. նախարար

Առաջին հայացքից անարդար թվացող այդ խնդիրը ունի մեծ պոնտենցիալ՝ նոր հնարավորություններ ստեղծելու զարտուղի ճանապարհներով ՀՀ-ի առաջ պարտք կատարելու պարտավորությունից խուսափելու համար։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն՝  անդրադառնալով ՔՊ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։

Հարցում մասնավորապես նշվել է, որ այլ երկրի քաղաքացի հանդիսացողները, երբ 18 տարին լրանալուց հետո ընդունում են ՀՀ քաղաքացիություն՝ պետք է զորակոչվեն բանակ, այն դեպքում, երբ մինչ այդ արդեն ծառայած են լինում այլ երկրի զինված ուժերում, այս դեպքում՝ ստացվում է, որ մարդը 2 անգամ պետք է ծառայի։

Սուրեն Պապկիյանը հայտարարեց՝ համամիտ չէ՝ ավելացնելով, որ ամեն դեպքում բաց են քննարկման համար։

«Եթե քննարկման ժամանակ դուք կներկայացնեք փաստարկներ, որը հիմնավոր կլինի՝ մենք սրա շուրջ պատրաստ ենք քննարկումների։ Բայց հիշեք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ որոշակի տարիքում իրենց երեխաներին դարձնում են այլ երկրի քաղաքացի, որի արդյունքում նրանք ազատվում են մեր երկրի առաջ պարտավորություններից, սակայն նրանք օգտվում են բոլոր արտոնություններից։ Ըստ այդմ՝ ես կարծում եմ, որ խնդիրը ունի բացասական պոտենցիալ»,- նշեց նախարարը։

Մանրամասն տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել