Շենգավիթի որոշ հասցեներում կդադարեցվի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել․

«Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորումների ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 23:00-ից մինչև հունվարի 16–ը ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ ընկնող հատվածի երթևեկությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել