Հայաստանում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն

Հայաստանի առանձին շրջաններում այսօր սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով»,– ասված է հաղորդագրությունում։
Հունվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այդ ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 4-6 աստիճան տաքություն, գիշերը` 4-6 աստիճան ցուրտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել