Հերթական անգամ հանդիպեցի մեր տարեցներին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հատկապես տոնական այս օրերին մեր տարեցներն առավել մեծ ուշադրության կարիք ունեն: Այս գաղափարի հիմքում կրկին հյուրընկալվել էի նրանց, այս անգամ՝ թիվ 1 տուն-ինտերնատում:
Իրապես ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ունկնդրեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տաղանդաշատ երեխաների կատարումները:
Վերահաստատում եմ, մշտապես լինելու ենք ձեր կողքին…»,-գրել է նա։