Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Երևանի քաղաքային ենթակայության վարչական շենքերում հերթապահություն կգործի

Երևանի քաղաքապետ Տիգրանի Ավինյանի դեկտեմբերի 28-ի կարգադրության համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում, Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի վարչական շենքերում, Երևանի քաղաքային ենթակայության կենսաապահովման ոլորտի ծառայություններ մատաուցող կազմակերպություններում 2023թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2024թ. հունվարի 2-ը ներառյալ հերթապահություն կսահմանվի։

Սա կկատարվի՝ Ամանորի օրերին Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտիի հ.1, Բուզանդի հ.1/3 վարչական շենքերում և Երևանի քաղաքապետարանի ենթակայության կենսաապահովման ոլորտի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հերթապահություն սահմանելու անհրաժեշտությունից ելնելով։

«Ընդունել ի գիտություն, որ.
1)Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում հերթապահությունն իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման բաժնի կողմից՝ ժամը 9:00-21:00 (հեռ. 1-05).

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների, քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության վարչությունները և հասարակական կարգի պահպանության ծառայությունը, Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, ինչպես նաև Երևանի քաղաքային ենթակայության կենսաապահովման ոլորտի ծառայություններ մատուցող կազմակերպությունները հերթապահությունն իրականացնելու են ժամը 9:00-21:00՝ իրենց աշխատավայրերում, իսկ գիշերային ժամերին՝ 21:00-ից մինչև առավոտյան 9:00-ն, ապահովելով առնվազն 2 աշխատակցի և ստորաբաժանման/կազմակերպության ղեկավարի մշտական ու
անխափան հասանելիություն.

3) սույն կարգադրության 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև քաղաքային ենթակայության կազմակերպությունների կողմից հերթապահությունն իրականացվելու է վերջիններիս կողմից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ ներկայացված ցուցակներին համապատասխան.

4)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների հերթապահությունը համակարգվում է սույն կարգադրության հ.1 հավելվածում նշված պաշտոնատար անձանց միջոցով:

Հանձնարարել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների, քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության վարչությունների ու հասարակական կարգի պահպանության ծառայության պետերին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին՝ 2024թ. հունվարի 4-ին ամփոփել և նույն օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին տրամադրել Ամանորի օրերին ստացված հեռախոսազանգերի և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկությունը՝ սույն կարգադրությանը կից հ.2 հավելվածի օրինակելի ձևին համապատասխան։

Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ սույն կարգադրության մասին քաղաքացիների իրազեկումն ապահովել Երևանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am):

Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել սույն կարգադրության հ.1 հավելվածում նշված պաշտոնատար անձանց, Երևանի վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների վրա»,-ասվում է կարգադրությունում։

Պատասխանատու պաշտոնատար անձը․

1․ 31.12.2023թ. – Արմեն Փամբուխչյան
2․ 01.01.2024թ. – Սուրեն Գրիգորյան
3․ 02.01.2024թ. – Լևոն Հովհաննիսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել