Արդարադատության նախարարի հրամանով՝ սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարեցվել են

Քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ փաստագրվել է, որ «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ, սնանկության գործով կառավարիչ Արսեն Վասիլիի Չիտչյանի գործողություններում առկա է «Սնանկության մասին» օրենքի 29.2. հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջի խախտում:

Արդյունքում, հաշվի առնելով վերջինիս՝ դիտավորյալ հանցագործության համար դատապարտվելու հանգամանքը, արդարադատության նախարարի՝ 2023 դեկտեմբերի 22-ի N 96-Ա որոշմամբ Արսեն Չիտչյանի որակավորումը դադարեցվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել